Level 3

Google Ads

Մենք պատրաստել ենք հագեցած և պրակտիկ դասընթաց շուկայի ամենապահանջված մասնագետներին պատրաստելու համար։

9 դասեր
Պրակտիկ հանձնարարություններ և անհատական տնային աշխատանքներ

Անհատական կապի հնարավորություն ողջ դասընթացի ընթացքում։

Իմանալ ավելին

Ու՞մ համար է դասընթացը

3-րդ մակարդակ

Մարքեթինգի մասնագետների, ովքեր ցանկանում են կարիերա սկսել միջազգային շուկայում

Ուսանողների, ովքեր ցանկանում են մարքեթինգի նոր ուղություն սովորել Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել պահանջված մասնագիտություն մարքեթինգի ոլորտում

Դասընթացի կառուցվածքը
  • Google marketing, Google Ads ծանոթություն, գովազդի տեսակների հետ ծանոթություն
  • Google Search Network
  • Բանալի բառերի կառավարում, Keyword planner, ռազմավարություններ
  • Google Keyword Match types, Ads copywriting
  • Google Display Network
  • Shopping Ads
  • Գովազդների ընթացիկ օպտիմիզացիա
  • Video Ads
  • Tracking, Google Analytics
Մարգարիտա Հովհաննիսյան
Level 3 խմբի դասընթացվար
Ես Մարգարիտան եմ, Dazzle Academy -ի հիմնադիրը, Monogram մարքեթինգային ընկերության տնօրենը։ Ավելի քան 9 տարի է ես աշխատում են մարքեթինգի ոլորտում և առաջխաղացնում եմ միջազգային բրենդեր։ Google Ads գիտելիքները ինձ օգնում են բրենդի առաջխաղացման ավելի լայն հնարավորություններ ունենալ և մշակել հաղթող ռազմավարություններ։
Ձեզ համար պատրաստել ենք դասընթաց, որը կօգնի Ձեզ պահանջված մասնագետ դառնալ և աշխատել միջազգային շուկայում։ Իսկ եթե չեք կողմնորոշվում, թե արդյո՞ք Ձեզ համար է այս կուրսը, պարզապես լրացրեք Ձեր տվյալները և ես Ձեզ կօգնեմ որոշում կայացնել։
Գրանցվել դասընթացին

Որտե՞ղ եք անցկացնում դասընթացները

Դասընթացի ֆորմատը օֆլայն է, Անցկացման վայր՝ Տիգրան Մեծ 4: Հարցեր ունես

Գրի՛ր մեզ

Քանի՞ հոգի կարող է լինել խմբում

Դասընթացի մասնակիցների թիվը՝ մինչև 10 ուսանողներ։
Դասընթացի ողջ ընթացքում Դուք ունեք անհատական կապի հնարավորություն։
Չանհանգստանա՛ք, մենք այստեղ ենք Ձեզ օգնելու համար։

իմացիր ավելին
Աշակերտների կարծիքը դասընթացի մասին

Քրիստինա
Level 1

Եթե դու հիմա կարդում ես իմ կարծիքը, ապա խորհուրդս քեզ. գոնե մեկ Level սովորիր Dazzle-ում, որովհետև դու ոչ միայն ձեռք ես բերելու ոլորտի մասնագետների, ովքեր միշտ պատրաստ են լինելու քեզ օգնեն,դու ոչ միայն ձեռք ես բերելու լավ ընկերներ,դու ոչ միայն ունենալու ես հավես ժամանակ այլ դու արդեն դառնալու ես եզակիքո գաղափարներով, քո մտքերով, քո ճաշակով և Dazzle-ից ստացած քո գիտելիքներով Dazzle-ը իր ուսանողների հետ է իր ներուժով և սովորելու ընթացքում և ավարտելուց հետո:

Լուիզա
Level 2

Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում հնարավոր կլինի այսքան բարձր մակարդակով սովորել մի մասնագիտություն, որը դեռ նոր է մեր երկրում: Dazzle-ում շատ սեղմ ժամանակահատվածում կարողացա այնպիսի գիտելիքներ ստանալ, որ այսօր ես ունեմ իմ 3 պրոյեկտները և աշխատանքս կարողանում եմ կատարել շատ բարձր մակարդակով:

Տաթև
Level 1, Level 2

Լինելով հաշվապահ ցանկացել եմ ձեռք բերել նոր գիտելիքներ մարքեթինգի ոլորտում։ Եվ եթե դուք էլ ինձ նման որոշել եք ձեռք բերել նոր մասնագիտություն կամ խորացնել ձեր գիտելիքները մարքեթինգի աշխարհում, ապա սկսեք դա անել Dazzle Academy-ի հետ միասին։ Շնորհակալ եմ Dazzle Academy-ին եւ լավագույն trainer- Մարգարիտաիս։ Հիացած եմ նրա մարդ տեսակով, գիտելիքներով, պրոֆեսիոնալիզմով եւ սրտացավությամբ։ Դասընթացը հիմնականում պրակտիկ է եղել, արդյունքում ձեռք ենք բերել փորձ եւ ամուր գիտելիքներ։ Կցանկանամ նշել դասընթացի առավելություններից եւս մի կարեւոր կետ, այն հագեցված է եղել ոլորտում առաջատար խոսնակներով, որոնք կիսվել են իրենց փորձով եւ խորհուրդներով։ Շատ ուրախ եմ, որ այս նոր աշխարհը բացահայտելու առաջին քայլերս սկսել եմ հենց Dazzle Academy-ի հետ եւ դարձել Dazzler 🤗

Հարցեր ունե՞ս

Թող հեռախոսահամարդ, մենք կզանգահարենք և մանրամասն ամեն ինչ կբացատրենք